Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կատարի իշխանությունները որոշում են կայացրել անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել երկրի օդային տարածքը։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ-ն։
«Սեփական ժողովրդի, օտարերկրյա ռեզիդենտների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար Կատարի համապատասխան ծառայությունները հայտարարել են պետության օդային տարածքը փակելու մասին։ Այսմիջոցները, ի թիվս մի շարք այլ կանխարգելիչ միջոցառումների, ձեռնարկվել են տարածաշրջանում իրադարձությունների զարգացման ֆոնին», - ասված է X սոցիալական ցանցում նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ: