Իրանի հարձակման հետևանքով Կատարի ռազմաբազայում ԱՄՆ անձնակազմը չի տուժել․ Պենտագոն

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի կողմից Քաթարում ԱՄՆ ռազմական բազայի վրա հրթիռային հարձակման ժամանակ ԱՄՆ անձնակազմից ոչ ոք չի տուժել։


«Կարող եմ հաստատել, որ Ալ-Ուդեյդի ավիաբազան այսօր հարձակման է ենթարկվել Իրանից արձակված փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով։ Այս պահին ԱՄՆ կողմից կորուստների մասին հաղորդումներ չկան»,– հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ ռազմական գերատեսչության աշխատակցին։


The New York Times-ի տվյալներով՝ Իրանը նախազգուշացրել է Քաթարի պաշտոնյաներին ԱՄՆ բազայի վրա հարձակման մասին։ Լրագրողների տվյալներով՝ Թեհրանին անհրաժեշտ էր «խորհրդանշական» պատասխան հարված հասցնել ամերիկյան ռազմական օբյեկտներին, սակայն այնպես, որ հնարավորություն մնար լարվածության թուլացման համար։