Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
«Ո՞վ կմտածեր, որ Հարավային Կովկասը կարող է խաղաղության կղզյակ լինել։
Հարցն այն է, թե որքանո՞վ մեզ, ադրբեջանցիներին ու վրացիներին կհաջողվի պահպանել այս գանձը (խաղաղության կղզյակը)։
Այո, ես էլ գիտեմ, որ Ալիևը ուզում է հարամ անել խաղաղությունը։ Բայց եթե մենք լինենք շատ արդյունավետ (իսկ դրա համար` նաև պետք է լինենք ժողովրդավար), մենք կկարողանանք լինենք այնքան ուժեղ, որ Ալիևը նախընտրի մեզ հետ առևտուր անել և ոչ պատերազմ»,- գրել է Իոաննիսյանը: