Սա ավելի մեծ պղծություն է, քան կուսակրոնության ուխտի խախտումը․ Ռուբինյանը՝ հեղաշրջման պլանի մասին

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կիսվել է civic.am-ի հրապարակումով և կից գրել․


Հուսով եմ, որ «Ի՞նչ կարևոր է` կաթողիկոսը կուսակրոն է, թե չէ» ասողները հիմա էլ չեն ասի «Ի՞նչ կարևոր է` կաթողիկոսը հեղաշրջման փորձ անում է, թե չէ»:


Շատ տխուր է այս ամենը: Սա ավելի մեծ պղծություն է, քան կուսակրոնության ուխտի խախտումը: Դաշնակցության 004 շրջաբերականին հավասար պղծություն է սա:


Մայր Աթոռը պետք է ամեն գնով պաշտպանել այս անսուրբ դավաճաններից: