«Ընդդիմության հեղաշրջման պլանը». պետական դավաճան եք, անհայրենիք եք. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում կիսվել է civic.am-ի հրապարակումով և կից գրել․


 «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հոդվածն է վերահրապարակել՝ գրելով.


«Եթե որեւէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաեւ հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մինչեւ վերջ չեք էլ պատկերացրել ում եւ ինչին եք ծառայում։


Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։

Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ

Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։

Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի

Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։

Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։

Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»։