Եկեղեցու սպասավորների ոչ սրբակենցաղ վարքի մասին մամուլում այս ընթացքում քանիցս եղել են հրապարակումներ։ Վերջին սկանդալային հրապարակումն էլ՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի նամակագրությունն է, որը, այսպես ասած, իրեղեն ապացույց է՝ վկայող տվյալ հոգևարականի անբարո վարքի մասին։
Ի դեպ, շատ հետաքրքիր է՝ արդյոք
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս բացահայտումից հետո կհետևի եկեղեցու կանոնադրությանը
(«Հայաստանի Հանրապետության ներքին սփյուռքի տարածքի վրա գործող Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցի «Նախաշավիղ») և միջոցներ կձեռնարկի։ Սույն կանոնադրությունը,
նկատենք, այսպես ասած, «պատժի ինստիտուտ» է նախատեսում «անկարգ» հոգևորականների համար։
Մասնավորապես, եթե որևէ հոգևորական գտնվում է «անկարգ ընթացքի մեջ», ապա
վերջինս կարգի է հրավիրվում Վեհափառ Հայրապետի բանավոր նկատողությամբ։ Անկարգ ընթացքը
շարունակելու դեպքում էլ նախատեսվում է գրավոր նկատողության «պատժատեսակը», իսկ եթե
հոգևորականը համառում է իր անկարգության մեջ, ապա նա կարող է ենթարկվել փիլոնազրկման
կամ պաշտոնազրկման։ Ծայրահեղ պարագայում էլ Վեհափառ Հայրապետը տնօրինում
է կարգազրկումը։ Ակնկալում ենք, որ Գարեգին
Բ-ն մեր հրապարակումից հետո միջոցներ կձեռնարկի՝ կանոնադրության տառիմն ու ոգուն համահունչ։
Իսկ եթե ոչ, ապա դա մեկ բան կարող է նշանակել՝ նա ևս շեղվել է կանոնադրությունից և
ակնհայտորեն աչք է փակում իր ենթակայությամբ գործողի կարգազանցության վրա։
Ի դեպ, Մայր Աթոռի դիվանապետ Սամվել արքեպիոսկոպոս Խաչատրյանի
պոռնկաբարո վարքագծի մասին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նշել իր ֆեյսբուքյան գրառման
մեջ։ Սա նշանակում է, որ նրա նկատմամբ ևս պետք
է կիրառվի վերոհիշյալ Կանոնադրության ոգին և տառը։