Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը
Օգոստոսի 22-ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում   ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը`կիրառելով հրաձգային զենք։ 

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
  
     
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։