Ու վերջում՝ շնորհակալություն ռուս գործընկերներին հաստատման համար, սա է «հայաստանյան ընդդիմությունը». Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Civic.am-ի ձեռքում է հայտնված Հայաստանում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության ծրագրին՝ առանձնացնելով փուլերից մեկը:


«Ըստ տհասների պլանի տեսության՝ օգոստոսի 2–11-ը պատրաստ եղեք «գաղտնի բանակցությունների» տեսքով ապատեղեկատվության առատ տեղումների։ Այո՛, բառացիորեն պլանավորել են խուճապ սերմանել ու վստահություն քայքայել, իբր մինչև հիմա չէին արել, նոր են սկսելու:


Սրանք բառացի թղթին են հանձնել, թե ինչպես պետք է տարածեն ապատեղեկատվություն։


Պատկերացնո՞ւմ եք էդ նիստը՝
-Այ դու՛, Չախկալ, կազմիր ապատեղեկատվության ցուցակը։
-Դու՛, Թլոշ, կհաստատես՝ արդյո՞ք ճիշտ է գրված։
-Իսկ դու՛, Փուչիկ, պարտավոր ես դա տարածել Տելեգրամով։
-Ու վերջում՝ շնորհակալություն ռուս գործընկերներին հաստատման համար։ Այ սա է «հայաստանյան ընդդիմությունը»։


Ինչքա՜ն պետք է ատեք հայ ժողովրդին, որ այսքան մանրամասն պլան սարքեք՝ ստելու համար»,- գրել է Հակոբյանը՝ հրապարակելով այդ ծրագրից մի հատված։