Հեղաշրջման ցանկացած փորձ այլ բան չէ, քան պետականության կազմաքանդում և դավաճանություն. «Հանուն Հանրապետության»

Այսօր մամուլում տարածում գտած, այսպես կոչված, հեղաշրջման պլանը պետք է անհապաղ դառնա իրավապահ մարմինների քննության առարկա։ Ցանկացած նման փորձ, հատկապես տարածաշրջանի համար այս բարդ պայմաններում, սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և ազգային անվտանգությանը։ Այս մասին ասվում է Հանուն Հանրապետության կուսակցության տարածած հայտարարության մեջ։

 


Կուսակցությունից նշում են, որ իշխանությունը Հայաստանում կարող է ձևավորվել միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և սահմանադրական կարգով։

 


Հեղաշրջման ցանկացած փորձ այլ բան չէ, քան պետականության կազմաքանդում և դավաճանություն։

 

Կոչ ենք անում իրավապահներին արագ և վճռականորեն պարզել նման դավաճանական ծրագրերի հեղինակներին, կազմակերպիչներին ու ֆինանսավորողներին և պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ամբողջ ուժով։