Հայաստանում որպես քաղաքական ընդդիմություն իրականում հանդիսանում է Կրեմլը, իր հայաստանյան դերակատարների դեմքով․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հայաստանում որպես քաղաքական ընդդիմություն իրականում հանդիսանում է Կրեմլը, իր հայաստանյան դերակատարների դեմքով։

 

Իշխանությունն այս մասին առայժմ հրապարակավ չի արձանագրում, երևի Կրեմլի հետ երկխոսության խողովակները չփակելու համար։

 

Այս սահմանափակության հանգամանքը հաշվի առնելով,  Կրեմլի հայաստանյան պրոքսիները, նպատակ ունեն դրդելու իշխանություններին հասնելու Կրեմլի հետ ուղիղ առճակատման, որից խուսափում է իշխանությունը, և որից միանշանակ կշահի թե Կրեմլը, թե իր հայաստանյան ընդդիմությունը։


Այս իրապես լարված իրավիճակը, որը կարելի է բնութագրել նաև որպես «նյարդերի պայքար», շատ մեծ է նյարդերը տեղի տալու հավանականությունը։ 

 

Իսկ դրանից խուսափելու, դրան չհասցնելու միակ տարբերակը բացառապես հաշվարկված, գրագետ, օրինական, սկզբունքային, պատասխանատվության բարձր գիտակցումով և հանրային , պատշաճ, բաց հաղորդակցությամբ ու իրազեկմամբ կառավարումն