Ինչպես էր «սրբազանը» պայթեցնում, ջարդում, մեռցնում Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ. Փաշինյան

Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ՝ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում: 


ՀՀ վարչապետն իր էջում անդրադարձել է այդ ձայնագրություններին ու հրապարակել դրանք: 


«Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ Սամոյի աջակցությամբ»,- երկրորդ ձայնագրությանը կից գրել է նա: