Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում:
ՀՀ վարչապետն իր էջում անդրադարձել է այդ ձայնագրություններին ու հրապարակել դրանք:
«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում, ինչպես իրենք են ասում, «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին. անշուշտ, Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»,- չորրորդ ձայնագրությանը կից գրել է նա: