Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ. Ավանեսյանը՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Չկան բառեր...


Լավ, ինչու՞ եք դուք էսքան ատում մեր երկիրը, ժողովրդին, պետությունը, ինչու՞:


Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ...


Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:


Մեր ազատությունը, անկախությունը և պետականությունը անշրջելի իրողություն են, իսկ դուք՝ հավիտյան ձխողված նզովյալներ. տապակվեք ձեր ատելության և այլասերվածության մեջ»։