Հիմա ակնհայտ է արդեն, որ սա Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում․ Հարությունյան

ՀՀ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին, ո՞նց... Էլ անասուն ժողովուրդ, էլ էշեր (ձայնագրություններով արձանագրված)... Էս ի՞նչ ատելություն է: Այս օրերին չտեսա, որ որևէ կազմակերպություն հակազդի Նաիրա Զոհրաբյանին, որը ատելության խոսք էր տարածում՝ իշխանության կողմնակիցներին անվանարկելով: Նույն Նաիրա Զոհրաբյանին, որը ժամանակին բոլորին ժեխ էր անվանում:


Երբ քննարկվում էր Եկեղեցու պատմություն առարկան Հայաստանի պատմության առարկայի հետ միավորելու հարցը, մեծ ընդվզումը եկեղեցականների կողմից ուներ միայն մեկ պատճառ՝ չնայած ձեզ համոզում էին, որ սա հակազգային քայլ է: Առարկան հեշտ ձև էր իրենց մոմի բիզնեսի համար կլիենտ ապահովելու համար: Ու առարկան միավորելուց հետո մոմ վառող ապահովելու համար Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը պետք է ստիպված քամակները պոկեին բազմոցներից և աշխատեին մեր քաղաքացիների հետ: Բայց ո՞նց աշխատեին, եթե նրանք ատում են այդ քաղաքացուն, զզվում են նրանից ու ավելի կարևոր պիզծ զբաղմունքներ ունեին:


Անցած տարի այսպես կոչված «սրբազան պայքարի» վերաբերյալ ասում էինք, որ սա ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի՝ նախկինում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է: Հիմա ակնհայտ է արդեն, որ սա իր օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում: