Բայց այս ժողովուրդն այլևս ձեր ստրկության շղթաները կրելու ցանկություն չունի։ 2018-ին մերժել է ձեզ․ Տաթևիկ Գասպարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ինչպե՞ս կարող էիք մտքի ծայրով անգամ անցկացնել, որ հաջողելու եք պետությունը գլխատելու ձեր հերթական, ու վստահաբար՝ վերջին փորձը։ Չէիք հաջողելու, որովհետև ձեր շարժումն ազգատյաց է, պետականակործան, հագեցած ատելությամբ ու վրեժով։ Ուզում էիք կրկին օգտագործել ժողովրդին՝ ձեր «ծրագիրն» առաջ տանելու համար, այն ժողովրդին, որին միևնույն ժամանակ համարում եք «անասուն ազգ», «խորը անասուն»։ Սա է ձեր էությունը։


Բայց այս ժողովուրդն այլևս ձեր ստրկության շղթաները կրելու ցանկություն չունի։ 2018-ին արդեն անսասան կատարել է իր որոշումը՝ մերժել է ձեզ ու ձեզ նմաններին։ Այդ մերժումն ուժի մեջ է։ Վերադարձ չի լինելու։ Նախկինների մնացորդներն ու ահաբեկիչներն այլևս իշխանության չեն գալու։ Ո՛չ եկեղեցու պատի տակ թաքնված, ո՛չ «քաղաքացիական» անվան տակ շրջող, ո՛չ էլ ազգի ճակատագրով խաղացող սադրիչներով։


Պետությունն իր գործը արել է և շարունակելու է անել՝ առանց վարանելու՝ օրենքով, ժողովրդի կամքով և լիարժեք պատասխանատվությամբ»։