Ցանկացած առողջ օրգանիզմ խժռում կամ դուրս է մղում իր ներսում հայտնված ախտածին օտար մարմիններին. Խաչատրյան

Ցանկացած առողջ օրգանիզմ խժռում կամ դուրս է մղում իր ներսում հայտնված ախտածին օտար մարմիններին:Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով.


«Պետությունն ուժեղացել և ինստիտուցիոնալացվել է, և հակապետական կղերական, քրեաօլիգարխիկ տեղական և օտարածին տարրերը հայտնվում են պետական ինստիտուտների մեխանիզմների ատամների տակ, չնայած այն հանգամանքին, որ պետականության դեմ մղվող կատաղի պայքարում ներդրվում են հարյուր միլիոնավոր դոլարներ և հսկայական տարաբնույթ այլ ռեսուրսներ։


Ժողովրդավար, իրակավական պետությունն անվտանգության լավագույն երաշխիքն է»։