Ահաբեկչական այս գործընթացում մի կոմպոնենտ մնաց աննկատ։ Ահաբեկիչները ստացել և ստանում են լրատվական մեծ աջակցություն ի դեմս սաթիկանմանների։
Սուտ, ապատեղեկատվություն, կիսաճշմարտություն, հուզականություն, քաոսի զգացողություն, ճգնաժամի անխուսափելիություն։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը՝ մանրամասնելով.
«Սաթիկանմանները էս ամենը տարածում են ամեն օր։
Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ծնեցին և սնեցին սեփական ժողովրդին աննասուն ասող ու մարդ գյուլող Ոսամա բեն Սրբազանին։ Նրանք իրար նման են։
Դաշնակների Yerkir.am ը էս քանի օրա գրում ա, որ Ստամբուլում Էրդողանը զարմացել ա թե ինչքանա զիջում Փաշինյանը։ Չգիտեմ գուցե Էրդողանը անձամբ ա իր զարմանքի մասին ասել դաշնակների կայքին։
Բայց նման ստերը լրիվ տեղավորվում են սրբազան ահաբեկիչների ծրագրի մեջ»։