«Սրբազան պայքար» անվանումը կրող
շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու
նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում գաղտնի քննչական
գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ձայնագրություններ, իրեղեն ապացույցներ,
ինչպես նաև ձերբակալվել է 16 անձ, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։
«Որ կարող են հասնել այս աստիճանի
սրբապղծության, որ բուն տեռորիզմ նախագծեն, որոշակի առումով զարմացած եմ։ Տեսակով,
որ այս մարդիկ ամեն ինչի ունակ են, դրան հավատում էի, բայց որ էս աստիճանի մթագնած
է նրանց ուղեղը՝ աթոռի հասնելու տենչանքով, որ պատրաստ են անմեղ մարդկանց կյանքերի
վրայով անցնել, որ ավտոբուսի վրա յուղ լցնեն, ավտոբուսը պաժառ տան, ավտոբուս, որի մեջ
կարող են լինել երեխա, կին տարեց, հղի կին, դա նրանց համար էական չէ»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ մի բան էր մնացել,
որ եկեղեցուն չէին ներքաշել՝ տեռորը, դրա մեջ էլ ներքաշեցին, էլ ինչ ասես սրանց։
«Ինձ հետաքրքիր է օրինակ՝ մարդկանց
գյուլլելու փամփուշտները Կտրիճ Ներսիսյանն օրհնե՞լ է, օրհնել է այն յուղը, որ պետք
է լցնեն ավտոբուսները պաժառ տան, օրհնե՞լ է դա Կտրիճը։ Էն Վազգենն էս ամբողջը ասում
էր չէ՞, ասում էր՝ ինչ կա մեր վեհափառի օրհնությամբ է, էս տեռորի ծրագիրն էլ է օրհնել»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան