Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ահաբեկչությունը չի ճանաչում կարգավիճակ, վեղար կամ կուսակցական պատկանելություն։ Ահաբեկիչը նույնն է՝ կլինի եպիսկոպոս, կաթողիկոս, դաշնակցական թե հանրապետական։
Ոչ մի քաղաքական, հոգևոր կամ պատմական պատրվակ չի կարող արդարացնել ահաբեկչությունը։ Բռնությունը քաղաքական պայքար չէ, այլ հանցանք պետության դեմ։
Ահաբեկչությունը պետք է մերժել ի բնե՝ առանց բացառության՝ վեղարով թե սգեմով, լանջախաչով թե խույրով։
Սա ոչ թե դիրքորոշման հարց է, այլ պետականության ճակատագիրը որոշող սահման։
Հրամայականը մեկն է և բացարձակ՝ պաշտպանել պետությունն ու եկեղեցին դավաճաններից և ահաբեկիչներից։