«Հանրապետություն»-ը պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների արժանի պատիժ

《Հանրապետություն》կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․


Հունիսի 25 ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27 ով սկսված, մարտի 1 ով շարունակված ահաբեկչությունների շարքը։ Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է` ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե դրսի, թե ներսի ոտնձգություններից։


《Հանրապետությունը》պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների` օրենքի սահմաններում արժանի պատիժ` կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս` ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի։