Փաստորեն այս մառազմի մեջ ամեն ինչ պլանավորված էր, բացառությամբ մի բանի. Ազարյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


«Փաստորեն այս մառազմի մեջ ամեն ինչ պլանավորված էր, բացառությամբ մի բանի.


«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ՏԱՆԵԼՈՒ» ինչպես լսվում է ձայնագրության մեջ։


Այն արցախցիների, ովքեր Բագրատ տերորիստին հավատալով , քայլեցին մինչև Երևան և կարճ ժամանակ անց հասկացան, որ գործ ունեն վեղար հագած ստահակների հետ, և արագ հեռացան հրապարակից՝անցնելով իրենց առօրյա հոգսերին։


Արցախցիներին հանգի՛ստ թողեք։ 


Բայց  այ ձեր հետ հաստատ շա՜տ լուրջ և հետևողական աշխատանք ունեն տանելու համապատասխան կառույցները»։