Ինչքան էլ մարդկանց «խորը աննասուն», «էշեր» որակեք, Ձեր դիակը քաղաքական դաշտում լեշի պես ընկած է. Մինասյան

Հայաստանը կանգնած է նոր տիպի հիբրիդային պատերազմի առջև՝ որտեղ քարոզչությունը, կրոնը, քաղաքականությունը ու փողը խառնվում են՝ կազմաքանդելու մեր պետականությունն ու ժողովրդավարությունը։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ մի քանի արձանագրում անելով:


«Մի քանի արձանագրում․


Ով աջակցում է ահաբեկչությանը՝ ոչ ընդդիմադիր է, այլ պետության թշնամի։


Սահմանադրական կարգի դեմ պատերազմ հայտարարածը դուրս է քաղաքական դաշտից։


Կտրիճ Ներսիսյանի օրհնությունը քաղաքական հանցագործներին՝ չի սրբացնում նրանց, այլ մեղսակից է դարձնում նրան։


Ժողովուրդը պետք է տեսնի՝ ով է կանգնած խաղաղության, և ով՝ արյան կողմում։


Ինչքան էլ խաբեք մարդկանց, նրանց «խորը աննասուն», «էշեր» ու «արկածախնդիրներ» որակեք, Ձեր դիակը քաղաքական դաշտում լեշի պես ընկած է։


Օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու յուրաքանչյուր անձ, ով մտքի ծայրով կանցկացնի, որ ժողովրդավարությունը թուլություն է, որ արյունով հարց կարող է լուծել, որ քաղաքացուն կարող է վնասել ու իշխանության գալ, որ Մայր Աթոռ սրբատեղին կարելի էր սարքել ջարդուփշուր անելու վայր։


Եվ վերջում՝


Հրաշք չկա, մանրակրկիտ մշակված ծրագիր է. սպասում են՝ մենք իրար միս ուտենք, մեր ու ժողովրդի մեջ հակասությունն այնքան խորանա-խորացնեն, որ Կարմիր բանակի շռնդալից երթը Երևանում դիտվի որպես փրկություն: Վազգեն Սարգսյան․ Հուլիս 1990թ.»,- ասված է գրառման մեջ: