Գերագույն հոգևոր խորհուրդը, Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, նույնպես միացավ մարդկանց գյուլլողների ու ավտոբուսներ վառողների պաշտպանության արշավին. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Այսպիսով, Գերագույն հոգևոր խորհուրդը,Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, նույնպես միացավ մարդկանց գյուլլողների ու ավտոբուսներ վառողների պաշտպանության արշավին:



Բայց սա էլ է բնական: Բագրատ սրբազանի շարժումը, ըստ իր իսկ հայտարարությունների, գործում էր Կտրիճ Ներսիսյանի օրհնությամբ: Լավ է, որ գոնե այս հարցում հետևողական է ուխտազանցը, ահաբեկչություն օրհնողը: