Ուզում եմ խոսել «օգտակար ապուշների» մասին. Թագուհի Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Այսօր արդեն «ընդդիմադիր» գործիչները բաց տեքստով ընդունեցին, որ երեկվա հրապարակված պլանը նախորդ տարի մշակված պլան է եղել։ Ես իհարկե ժամանակի զուր վատնում եմ համարում ահաբեկիչների հոգիները փրկելուն ուղղված քայլերը, բայց ուզում եմ խոսել «օգտակար ապուշների» մասին (սա ընդամենը տերմին է)։



«Նիկոլ փաշինյանին ծաղրի առարկա դարձնելը, նրան վերածելը «ժողովրդական մեմի», «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին, «շշուկային ապատեղեկատվության տարածողներ (նաև մեկնաբանություններում ու սթորիներում)», «Մեկնաբանողների բանակ-500 հոգի, որոնք արժեզրկում են իշխանական հարթակները», «բացատրող նկարներ՝ Փաշինյան և թուրքական դրոշ, եկեղեցին՝ շղթայված»-սրանք մեջբերումներ են արդեն հաստատված հեղաշրջման պլանից։



Որքա՜ն շատ են այն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք ու գիտենք, որ հաստատ չէին ներգրավվի պետության դեմ նենգ արշավին որևէ բանի դիմաց, բայց փաստացի միացել են վերը նշված տեղեկատվական արշավներին՝ գործիքայնացվելով ահաբեկիչների կողմից։ Ես վստահ եմ, որ ողջախոհությունը կհաղթի, և սա կդառնա առիթ, որ այսուհետ յուրաքանչյուրս մի փոքր ավելի երկար կմտածենք որևէ օրակարգի մեջ ներգրավվելուց առաջ»։