«Դա եղել է մի ամբողջ մեծ պլան. Այդ մարդիկ խոսել են Հայաստանի Հանրապետության չլինելու մասին». Ալեն Սիմոնյան

Հանրային հեռուստատեսության եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ-ի բոլոր աշխատակիցներին, ովքեր բացահայտել էին նախապատրաստվող հեղաշրջումը, քանի որ, ինչպես նշեց նա, կարող էինք պետություն կորցնել. «Նրանք պետության անվտանգության համար հսկայական քայլ են արել»:


Նա նշեց, որ դա եղել է մի ամբողջ մեծ պլան. «Այսօրվա ձերբակալությունները ձայնագրության հետևանք են, ոչ թե ավելի վաղ ստեղծված փաստաթղթի, բայց գործողությունների անոնսը ավելի շուտ էին տալիս»:


Ալեն Սիմոնյանը հիշեցրեց ՀՅԴ-ի և Հրանտ Մարգարյանի հայտարարությունները և նշեց, որ այդ ամենը նախապատրաստական փուլի մասնիկներ են. «Այդ պլանը դրել և իրագործել են: Էդ մարդիկ խոսել են ՀՀ չլինելու մասին»: