«Բագրատ Գալստանյանը մարդասպան է, էլի. Վստահ եմ՝ հնարավորության դեպքում նման խոսակցություն կլսեինք նաև Հոկտեմբերի 27-ից առաջ». Ալեն Սիմոնյան

Հանրային հեռուստատեսության եթերում հնչեց Բագրատ Գալստանյանի ձայնագրությունները, որում վերջինս խոսում է մարդկանց գյուլլելու մասին:


«Սրբազանը մարդասպան է, էլի»,- այս առնչությամբ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ իրեն ստիպում է եթերային բառեր օգտագործել:


Նա կրկին ընդգծեց, որ սա տեռորիստական ակտի նախապատրաստում է և մարդասպանի խոսակցություն. «Ես վստահ եմ՝ եթե այդ հնարավորությունը լիներ, կամ գուցե եղել է, մենք նմանատիպ խոսակցություններ կլսեինք Հոկտեմբերի 27-ից առաջ: Հասկանում եք, Աստվածաշնչում նկարագրված բոլոր մեղքերը վեղարների տակ հիմա թաքնված են»: