««Էս ա՞ մեր ձևերով»-ը. Զենքերն էլ երևի 3D պրինտերով են տպել». Ալեն Սիմոնյան

«ՀՀ-ն ուզում էին մտցնել քաոսի մեջ պաշտոնի համար, երբ մի քանի ամսից ընտրություններ են. «էս ա՞ մեր ձևերով»-ը»,- Հանրային հեռուստատեսության եթերում, որում շարունակում էին հնչել Բագչատ Գալստանյանի հայտարարությունների ձայնագրությունները, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի էջ կարելի է թվարկել նախապես հնչեցված սպառնալիքների ցանկը. «Կարծում եմ՝ մեր ժողովուրդը հասկանում է, ու սա, վստահ եմ, վերջին դեպքը չէ. վստահ եմ՝ էլի սենց փորձեր են լինելու»:


Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունը ռեյտինգ չունի, ԱԺ նախագահը նշեց, որ իշխանությունը ինչ-որ կերպ առաջարկ է անում ժողովրդին, իսկ իրենք առաջարկ չունեն. «Եվ սա դրա հետևանքն է: Իրենք բովանդակություն չեն բերում և սերմանում են ատելություն»:


Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարությանը, թե փաստաթուղթը ստեղծել է արհեստական բանականությունը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Զենքերն էլ երևի 3D պրինտերով են տպել»: