Վարչապետը ներկա է եղել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը:  


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:


ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: