Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Տեսա՞ք իրենց ցուցակը.
Սրբազաններ կային, որոնք արդեն նախարար էին»,- Հանրային հեռուստատեսության եթերում
հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչեցված ձայնագրություններին, և հավելեց. «Երբ ասում ենք՝ էդտեղ լուրջ
խնդիր կա և Աստծու տունը վերածել են ամեն ինչի՝ բացի Աստծու տնից,
պատասխանում են՝ կան հարցեր, որոնց մասին չեն խոսում»:
«Ակնհայտ
է բոլորի համար, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, Կտրիճի հարցը պետք է հենց Հայ
առաքելական եկեղեցին լուծի: Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, և նա հեռանալու է,
որովհետև չի կարող իր անձը պահելու համար ամբողջ Հայ առաքելական եկեղեցին
վարկաբեկել»,- ընդգծեց ԱԺ նախագահը: