«Ես հույս ունեմ՝ ինքը գիտակցում է, թե ինչ
պրոցեսի մեջ է մտել. կան տարբերակներ, որ դրսից են իրեն ասել, որ մտնի այս պրոցեսի
մեջ, կա տարբերակ, որ ներսում է ինքը ինչ-որ ճնշումների տակ կայացրել որոշում,
բայց ես կարծում եմ՝ ինքը պետք է գիտակցի, որ ՀՀ-ն պետություն է, և եթե ինքը չի
կարող իրեն Ռուսաստանում թույլ տալ ասելու «խմբակ, որը զավթել է...», 5
վայրկյանում օդում կունեզրկեին, իսկ էստեղ կոչ անելու պարագայում պետք է
պետությունը չարձագանքե՞ր»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ
Ալեն Սիմոնյանը՝
պատասխանելով հարցին, թե Սամվել Կարապետյանն արդյոք կապ ունի՞ էս ամբողջ հեղաշրջման նախապատրաստության հետ:
Ճշտող հարցին՝ ինքը այս շղթայի մա՞ս է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտակցված, թե չգիտակցված, միանշանակ՝ այո:
Հույս ունեմ՝ չգիտակցված»:
Անդրադառնալով
Սամվել Կարապետյանի բարեգործությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ստացվում է՝ ինչ-որ
մասնավոր Սերժ Սարգսյանին կաշա՞ռք է տվել»: