Հանրային հեռուստատեսության
եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ իրեն լրագրող համարող մեկին, որը
ուղղակի սրտի կաթվածի էր հասցնում Գաբրիել Չեմբերճյանին:
Լրագրողական դաշտի վերաբերյալ
ԱԺ նախագահն ասաց. «Պետական մարմնի մասին խոսում ես՝ լավ ես անում, քո իրավունքն է, բայց կլինի՞ հասկանանք՝ դու կոսմոսի՞ց ես սնվում, սատանայի կողմի՞ց ես սնվում, Աստծո՞ւ կողմից ես սնվում. որտեղի՞ց է էդ փողը, որ դու քեզ 4 հատ
բնակարան ես առնում»:
Նա
նշեց, որ կան և հարգարժան լրագրողներ, և կան կիլլերներ, որոնց համար տարբերություն
չկա՝ ով փողը կտա:
Ինչ
վերաբերում է արված կոլաժին, որում եկեղեցին շղթայված է, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Եկեղեցին շղթայել են իրենք, սարքել են բիզնեսի տեղ. վարչապետը, ես և մեր բազմաթիվ
թիմակիցներ խորը հավատացյալ մարդիկ ենք, և մեզ համար Եկեղեցին արժեք է»: