«Ի՞նչ անեն՝ իրենք իրենց դատապարտե՞ն». Ալեն Սիմոնյանը՝ 3 նախագահների կողմից ահաբեկչության փորձը չդատապարտելու մասին

«Միշտ տարբեր կենտրոնների կողմից ցանկություն է եղել ներխուժել և խառնվել ՀՀ գործերին: Արդեն մեր իմաստությունից է գալիս, թե որքանով մենք դա թույլ կտանք. ես վստահ եմ, որ մենք այլևս դա թույլ չենք տալու: Մենք չէ՝ ՀՀ ժողովուրդը: Հասկացել ենք, էլի»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Անդրադառնալով ռուսական պաշտոնական հեռուստաընկերությունների որոշ ներկայացուցիչների միջամտությանը ՀՀ ներքին գործերին՝ Ալեն Սիմոնյանը վկայակոչեց ՀՀ ժողովրդի արձագանքը. «Ժողովուրդը հասկանում է՝ այո, դրսից ուզում են ՀՀ-ն ֆորպոստացնել, բայց դա տեղի չի ունենալու, դա չի աշխատելու. թող չփորձեն»:


«Նրանք վերջացել են. ոչ Սերժ Սարգսյան կա, ոչ Քոչարյան, նրանք քաղաքական դիակներ են, որոնք, ցավոք, ուզուրպացրել են ընդդիմադիր դաշտը  և թույլ չեն տալիս նոր ընդդիմադիրներ ձևավորվեն կամ կլանում են էդ մարդկանց, փչացնում են»,- ասաց Ալեն Սիմոնյանը և ընդգծեց. «Միգուցե երկաթե մանդատի գործողությունը տնտեսական մասով տեսանելի է շատ, մնացած մասով՝ ոչ, բայց դա էլ է լինելու, պրծավ, անցել է էդ ժամանակը, բոլորը պիտի պատասխան տան»:


Հարցին, թե ինչու երեք նախագահները չեն դատապարտել ահաբեկչության փորձը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ անեն՝ իրենք իրենց դատապարտե՞ն»: