Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։


Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։