Ըստ փաստաբանի՝ ձայնագրությունները տարբեր օրերի են. երևի «անասուն» մի օր են ասել, «էշ»՝ մի ուրիշ. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գալստանյանի փաստաբանի հայտարարություններին:


«Տեռորիզմի մեջ մեղադրվող տերտերի փաստաբանն ասում է՝ «Ձայնագրությունների հատվածներ կան, որ տարբեր օրերի են արվել»։


Երևի նկատի ունի, որ ամբողջ ազգին «խորը անասուն» մի օր են ասել, իսկ իրենց աջակիցներին «էշ»՝ դրա միայն հաջորդ օրը։


Շատ լավ, հաշվի կառնենք»,- գրել է Ալեքսանյանը: