Հոսանքազրկման պատճառով պետռեգիստրի գործակալությունը չի կարող սպասարկել և բնականոն աշխատել. ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հոսանքազրկման պատճառով ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն (Կոմիտասի պող., 49/3) այսօր չի կարողանալու իրականացնել իր բնականոն աշխատանքը և սպասարկել ձեզ:


«Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և շնորհակալ ենք ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: