ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով 168.am-ի հրապարակումներից մեկին գրել է.
«Սաթիկ Սերյանյանի թերթոն 168.am-ը, իր հավաստի աղբյուրներին հղում տալով, հայտարարում է, թե իբր մեր ուղղորդմամբ մարդիկ են մտնելու Մայր Աթոռ ու բախումներ հրահրեն:
Նախ դու ո՞նց կարող ես մեր շարքերում ունենալ «հավաստի աղբյուր», և երկրորդ՝ եթե հերթական սադրանքն եք նախապատարստում, հետո մեզ մեղադրելու համար, բայց ձեր ողորմելի ՊԼԱՆ-ում դա չկար, ուրեմն էնքան էլ ապուշ չեն ձեր սցենարիստները:
Ձեր ստորությունն, իհարկե, սահմաններ չունի, ձեզնից ամեն ինչ սպասելի է, բայց խնդրում եմ չկազմակերպել ոչ մի հոգևորականի բռնության գործադրում, անգամ եթե դա հետո ներկայացնելու եք իշխանության ձեռամբ կատարված, ակտն էլ՝ «սրբության սրբոց»:
Ըստ 168.am-ը մասնավորապես գրել է.
«Ըստ հավաստի լուրերի, այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահարելու համար: Այս ֆոնին փորձ է արվելու սադրանքների միջոցով եկեղեցականներին ներքաշել պրոցեսի մեջ և ձերբակալել կաթողիկոսին ու ակտիվ եկեղեցականներին: Մի խոսքով, գործադրվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսին Վեհարանից «քրիստոնեաբար» դուրս հանելու Փաշինյանի պլանը»: