Ուզում են տրանսպորտը վառեն մեջի մարդկանցով, պատերի տակ մարդկանց գյուլլեն, անցնի գնա, և դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր, որ այդ ամենը ստանում է համարժեք արձագանք

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Ի՞նչ ա ստացվում, իրանք մեր հայրենակիցներին անվանում են խորը անասուն, նույնիսկ իրենց աջակիցներին էշ, որոնք նույնպես մեր հայրենակիցներն են թեկուզ մոլորված, ուզում են հանրային տրանսպորտը վառեն մեջի մարդկանցով, պատերի տակ մարդկանց գյուլլեն, և իրենց սրբապիղծ արժեհամակարգով տնեցիներին կոմպեսացիա տալով ջրեն անցնի գնա, հեղինակազրկեն մեր եկեղեցին և ամենն ու դեռ մի բան էլ մենք ե՞նք մեղավոր, որ այդ ամենն ստանում է պետականամետ, պետությունը պաշտպանող իրավապահ համակարգի համարժեք արձագանքը:


Ոչ սիրելի հայրենակիցներ, սա այն դեպքն է որով Ձեր վաստակած քվեյով իշխանություն ձևավորելու, Ձեր երկիրը, պետությունը և հայրենիքը պաշտպանելու գուցե ոչ համարժեք, բայց օրինական միակ ձևն է որից չենք շեղվում հանուն մեր պետության կայացման համար: