Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց, որ ինքը չի պատրաստվում թաքնվել:
«Ես թաքնվող չեմ, ես չեմ թաքնվել, եկել են իմ հետևից, ես կգնամ, ես էս երկրի համար սպառնալիք չեմ»,- նշեց նա:
Կտրիճ Ներսիսյանն էլ հավելեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փաստաբանի հետ կուղարկեն իրավապահ մարմիններ. «Մենք կհավաքվենք ու եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը վերականգնվի»,- ասաց Կտրիճ Ներսիսյանը։։