ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ըհը, երբ ասում ենք, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները եղել են դաշնակցական, այ սա նկատի ունենք։ Խնդրեմ` Դաշնակցության ՀՀՇ թևի անդամի մոտեցումը։
Ասում է «անկախ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ ներկայացված փաստերի ճշգրտությունից... (Բագրատը) քաղաքական կալանավոր է, որովհետև նրա պայքարի դրդապատճառը քաղաքական է», ասում է, դե որ 2020֊ի պարտությունը չլիներ, Բագրատը կշարունակեր իր ժամերգություններն անել։ Հասկացա՞ք տրամաբանությունը։ Ասում է` որոշ բացառիկ դեպքերում քաղաքականությունը կարելի է իրականացնել ահաբեկչությամբ։
Դե բա «Դրոյի գործն» էլ դրա հեղինակների կարծիքով բացառիկ հանգամանքներով էր պայմանավորված, «31֊ի» գործն էլ, հոկտեմբերի 27֊ն էլ, մարտի 1֊ն էլ (որի մասին վավերագրական ֆիլմի հեղինակն է այս մարդը)։ Բա էս բոլոր դեպքերում էլ, դրանց հեղինակների «պայքարի դրդապատճառը քաղաքական էր»։
Բա ամեն ահաբեկիչ էլ ունի իր բացառիկ, ունիկալ պատճառները. ոչ մի ահաբեկիչ մի բաժակ սուրճի պատճառով ահաբեկչություն չի անում։
Այսինքն աշխարհում կարո՞ղ է գոյություն ունենալ մի հիմնավորում, որը թույլ կտա որևէ մեկին վառել Տիգրան Պասկևիչյանի ավտոմեքենան ու գյուլլել նրան պատի տակ, օրինակ` որպես բացառիկ ՀՀՇ֊ականի։ Իսկ ի՞նչ գիտի, որ էդ այրվելիք մեքենաներից մեկը իրենը չէր լինելու (ինքն էլ մեջը նստած)։ Լավ, մեզ չէ, գոնե Լիհայի համալսարանի ձեր պրոֆեսորի հորդորը կարո՞ղ էիք լսել, որպես ՀՀՇ֊ից հնչած բացառիկ ադեկվատ մոտեցում։
Հ.Գ. Դաշնակցության ՀՀՇ կառույցի ցանկացած ներկայացուցչի մեկնաբանություն կհեռացվի, իսկ հեղինակը` կբլոկավորվի։


