Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ռազմական հեղաշրջման բացահայտ կոչ արած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պատսպարելով` Կտրիճ Ներսիսյանն այդ կոչերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա:


Առավել նողկալի է, որ այս ամենն այս սրբապիղծներն անում են Մայր Աթոռում: Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ:


Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ: