Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ՝ ընդդեմ պետության․ Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը, նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախնում է Մայր Աթոռ։


Պատսպարվում է Մայր Աթոռում և այն դարձնում վահան՝ ընդդեմ պետության։


Այս նույն ընթացքում, ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել Մայր Աթոռ և պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։


Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ՝ ընդդեմ պետության։


Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը և ժողովրդին՝ ահաբեկիչներից և հանցագործ տարրերից։ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է։


Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը