Կտրիճ Ներսիսյանը պղծեց վեհարանը. չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում. Հովհաննիսյան

Կտրիճ Ներսիսյանը հերթական անգամ պղծեց վեհարանը՝ այն դարձնելով հայկական պետականության կործանումը երազողների ու ահաբեկիչների հավաքատեղի։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ընդգծելով. «Չի ստացվելու արդար դատաստանից թաքնվել հավատքի հետևում, որքան ուզում եք սև հագնվեք, որքան ուզում եք մեծ խաչեր վզներիցդ կախեք կամ կարող եք անգամ գմբեթ սարքել գլխներիդ»։