Դեպի ՔԿ Աջապահյանին ուղեկցող երթին մասնակցում է մոտ 120 հոգի

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Մայր Աթոռի տարածքից դուրս գալուց հետո դեպի Քննչական կոմիտե շարժվում է իր աջակիցների ուղեկցությամբ։

Նշենք, որ մեր տեղեկություններով երթին մասնակցում է մոտ 120 հոգի։


Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել։ Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:


 ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։


Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Ծառայությունը Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին: