Քանի որ «Հայաստան» դաշինքը կատարեց քայլ ձիով, առաջարկում եմ, որ ՊՈւ դաշինքը կատարի ցատկ էշով. Կոնջորյան

Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Քանի որ Հայաստան դաշինքը կատարեց քայլ ձիով և հայտարարեց, որ աջակցում է Միքայել Աջապահյանի` «վարչապետի» թեկնածությանը, առաջարկում եմ, որ ՊՈւ դաշինքը կատարի ցատկ էշով` հակընդեմ առաջարկով առաջադրելով Բագրատ Գալստանյանի թեկնածությունը: Եվ թող հաղթի ուժեղագույն տեռորիստը: Միևնույնն է այս քաղաքական օնանիզմը, որով զբաղված են ընդդիմադիր խմբակցությունները, ավարտվելու է երազախաբությամբ, թող որ այն լինի «սրբազանների» մասնակցությամբ: