Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: 


Մենք սովորություն չունենք միջամտել այլ պետությունների ներքին գործերին։ Անկեղծորեն հետաքրքրված ենք բարեկամական և եղբայրական Հայաստանում կայունության, օրինականության ապահովմամբ և կայուն զարգացմամբ։