Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրողները ուրիշ ահաբեկիչ «սրբազանի» անուն չգիտե՞ն. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ հայտարարություններին:


«Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրողները ուրիշ ահաբեկիչ «սրբազանի» անուն չգիտե՞ն։


Հիմա էլ Աջապահյանին են ուզում վարչապետ սարքեն քրեական պատասխանատվությունից ազատելու համար։


Ժամանակին էլ Քոչարյան Լևոնին պատգամավոր շինեցին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։


Ընդդիմությունը սովորության համաձայն ինչքան գող, թալանչի, ահաբեկիչ ու ապապետական տարր կա ուզում է պատգամավոր ու վարչապետ սարքի»։