Ռուսական ուղղորդմամբ հերթական ապատեղեկատվությունն` ուղղված հայ-ֆրանսիական բարեկամության դեմ

Ֆրանսիայի Հայկական շարժման նախագահ Ժակ Րաֆֆի Փափազյանի աշխատանքի շնորհիվ, հաջողվել է բացահայտել, ինչպես նա ինքն է գրում, հերթական ռուսական տիպի տեղեկատվական հարձակումը, որն ուղղված է Հայաստանի եվրոպական ընտրության դեմ։


Մարդկային լեզվով ձևավորված արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կայքի և X հարթակի միջոցով տարածվում է սուտ, թե իբր Orano ընկերությունը վտանգավոր թափոններ է արտահանում Հայաստան և ֆինանսավորում է մի հիմնադրամ, որը կապ ունի վարչապետի հետ։


Նույն թշվառ կայքում, որը քողարկվում է տարբեր դոմենների տակ, կրկին հայտնվում է հերթական «բացահայտող» նյութը ֆրանսերենով՝ հույսով, որ գոնե էջի հասցեն կհաղորդի իրականության տեսք։


Այս բոլոր հորինվածքները, կարծես պատճենված լինեն նույն աղբյուրից, միանշանակ ուղղված են հայ-ֆրանսիական բարեկամության դեմ։ Ծիծաղելի է, որ նախորդ անգամ նրանք հորինել էին հեքիաթ Փաշինյանի «վիլլայի» մասին Մարսելում։


Այս անգամ ներկայացնում են մի նոր «սենսացիոն» պատմություն. «Orano ընկերությունը գաղտնի կերպով արտահանում է վտանգավոր թափոններ Հայաստան և խորհրդավոր նվիրատվություններ է անում վարչապետի հետ կապ ունեցող հիմնադրամին»։


Մենք մի վայրկյան անգամ չենք կասկածում, որ այս ամենը սերում է նույն հնամաշ ձեռնարկից, որը փնտրում են ինչ-որ նկուղում՝ լավ ինտերնետով, բայց շատ վատ երևակայությամբ։


Որևէ մարդ, ում մոտ գոնե երկու նեյրոն աշխատում է, լուրջ չի ընդունի այս անհեթեթությունը։ Ավելին՝ այդ ֆեյք նյութերի անդադար կրկնվելը դարձել է այնքան կատակերգական, որ դրանց «հեղինակներն» իրենք վաղուց այլևս չեն տարբերվում իրենց ծաղրանկարներից։


Թերևս շուտով կպնդեն, որ Orano-ն թափոնները տեղափոխում է Հայաստան՝ օդապարիկներով, իսկ գումարները փոխանցում՝ աղավնիների միջոցով։