ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հոգևորականների շուրջ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված իրավապահների հասցեին հնչող քննադատություններին:
««Բա դուք հա՞յ եք», «քո ու երեխեքիդ ճակատին մեռոն չպիտի լինի», «բա դու քրիստոնյա՞ ես», «բա դու ո՞նց ես երեխուդ աչքերի մեջ նայելու», «ամոթ»…
Սա ասում են ոչ թե քաղաքացիները՝ այն տեռորիստներին, որոնք սպառնում էին մարդկանց ավտոբուսներում վառել, պատերի տակ գյուլլել, բիզնեսներ ջարդուփշուր անել, որոնք մարդկանց «խորը անասուն» անվանեցին։
Ո՛չ, սա ասում են հենց իրենք՝ այդ տեռորիստները, ուղղված ոստիկաններին, քննիչներին, իրավապահներին՝ նրանց, ովքեր պաշտպանում են հանրության անվտանգությունը, պահպանում են կարգ ու օրենք։
Կամ երևի ամոթանք են տալիս, որ 1999 թվականի իրավապահների նման չեն գործում, հիշու՞մ եք որքան անարգել Հոկտեմբերի 27-ին տեռորիստները հասան իրենց նպատակին:
Չընկճվեք, տղերք։
Հասարակության մեծամասնությունը ձեր կողքին է, ոմանք բարձրաձայնելով, որմանք լռելյայն։
Հարգանք ու անսահման շնորհակալություն յուրաքանչյուրին»,- գրել է պատգամավորը: