Մտնես «Ֆորբս»-ի ցուցակ, հետո էշ-էշ գնաս նստես, մնաս Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին. Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանում կալանավորված գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին և գրել.


«Մի կյանք ապրես, դառնաս միլիարդատեր, մտնես Ֆորբսի ցուցակ, հետո էշ-էշ դուրս տաս՝ գնաս նստես ու մնաս, ասենք, Կիրկորովի, Մաշայի, Մարգոյի ու Զատուլինի հույսին, իսկ մատնաքաշ-ականջ ֆիլոսն էլ դիստանցիոն վրեդ խնդա։ Ողբամ վիճակդ, ղամմազ»։


Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:


Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար:


Գործարարը չի ընդունում մեղքը:


Երևանի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է: