Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ԴԱվիթ Խուդաթյանը հունիսի 28-ին հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
«Սայմոն Մորդյուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Թվայնացման և Կանաչ անցմանն ուղղված նախաձեռնություններում, տրանսպորտային կապակցվածությանն ուղղված ծրագրերին:
Քննարկվել են մաքսային գործընթացների արդիականացման հնարավորությունները, տրանսպորտային փոխկապակցվածության համատեքստում պետական և մասնավոր հատվածի միջեւ երկխոսությունը խթանելուն միտված նախաձեռնությունների իրականացումը»,- ասված է գրառման մեջ: